25 03 2019

Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ  իրականացվող ծրագրերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ