17 02 2019

ՀՀ ռազմարդյունաբերական տաղավարն Աբու Դաբիում

ՀՀ ռազմարդյունաբերական տաղավարն Աբու Դաբիում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ Այս մասին  տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին (փետրվարի 16-17), ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ