ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
ԱՄԷ-ում նախարարը փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին։ Դավիթ Տոնոյանը կմասնակցի նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը