Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան «Կարճ ասած» ալիքում գրում է․
«Նույն նկարները տարիներով նույն տեղում կախած են․․․ Ինչի՞ ենք պահում թանգարանը։
Սարի ծերին, որ տարին 12 ամիս ձյուն կա, զինվորն ի՞նչ ենք անում։
Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք անելու։
Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, բա մեզ պե՞տք էր Շուշին։
Եվ այլն։
էս սաղ ասել է մի մարդ, ու բոլորը նույն տրամաբանության մեջ են։
Իհարկե՝ կարելի է հարց տալ՝ նույն վարչապետը նույն տեղում տարիներով դրած է, ավելորդ ծախս, ինչո՞ւ ենք դրան պահում։
Հարցնում է՝ թանգարանի բյուջեն ինչքան է տարեկան, պատասխանում են, որ 30 մլն դրամի կարգի, ասում է՝ ուրեմն անիմաստ է պահելը, եթե համայնքի բնակիչները հարցնեն էդքան գումար ինչի ենք տալիս․․․․ Մենակ երեկ մարզպետիդ սխալ որոշման պատճառով 42 մլն դրամ բյուջեն վնաս կրեց։ Մարզպետներդ էլ անիմաստ չե՞ն։
Կամ դու ինքդ․ եկել-ասել ես բյուջեն կեռապատկեմ, պադավատապետություն չի լինի, աղքատությունը իսպառ կվերացնեմ, պարտքեր չենք վերցնի, Արցախի ինքնորոշումը կհասցնեմ միջազգային ճանաչման ու հազար ու մի բաներ։ Սաղ ասածներիդ հակառակն ես արել․ բայց օրեկան 4200 դոլար ծախս արվում է մենակ քո ու մի երկու այլ պաշտոնյաների ապրելատեղերի վրա։
Հիմա հարց՝ ըստ Նիոլ Փաշինյանի տրամաբանության, Նիկոլ Փաշինյանին պահելու իմաստ կա՞»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը