Եվրասիական տնտեսական միության ղեկավարները Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում փաստաթղթերի փաթեթ են ստորագրել, որոնց թվում՝ Միության 2019 թվականի բյուջեն և նավթի ու գազի ընդհանուր շուկաների հարցով որոշումները: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Համապատասխան ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում: Ընդհանուր առմամբ, 18 փաստաթուղթ է ստորագրվել: Առաջնորդներն ստորագրել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը, «ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն ընթացակարգերի զարգացման մարտավարության մասին» հրամանագիրը, «ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին», «ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին», «ԵԱՏՄ և անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության շուրջ համաձայնագրի ուժ մեջ մտնելու մասին» որոշումները:
Բացի այդ, որոշում է ստորագրվել «ԵԱՏՄ-ի և նրա անդամ երկրների ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը հանգեցնող ժամանակավոր համաձայնագրի ոժի մեջ մտնելու մասին», ինչպես նաև «ԵԱՏՄ միջազգային գործունեության 2019-ի հիմնական ուղղությունների մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը