Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների և բարերարների հետ:
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաև ապագայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը