ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով հետ է կանչվում դեսպան Միքայել Մինասյանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Միքայել Մինասյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - գրված է նախագահի հրամանագրի մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը