«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիրախն այս պահին նախարարներն են. Այս մասին տեղեկանում ենք վերջինիս մոտ կանգնած աղբյուրներից: Նա, ըստ էության, մարզային այցերն օգտագործում է նաեւ այդ նպատակով, ժողովրդից հետաքրքրվում է, թե որ նախարարից են դժգոհ, որպեսզի ազատման դիմումն առաջարկելիս «նավսյակի» նաեւ հիմքեր ունենա:
Ավելին, նույն շշուկների պնդմամբ, սոցապ նախարարի պաշտոնի համար վերջինիս կողմից դիտարկվում է Արփի Դավոյանի եւ Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները: Իսկ բուն պաշտոնանկություններին Նիկոլը կգնա սեպտեմբեր ամսից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը