Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Կառավարության հրաժարականը :Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության հրաժարականն ընդունելու մասին ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել Կառավարության հրաժարականը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարեց, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Հրաժարական տված վարչապետը ներկայացրեց արտահերթ ընտրություններին հասնելու քարտեզը․ իր հրաժարականից հետո նախագահն ընդունելու է Կառավարության հրաժարականը, և Ազգային ժողովը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ վարչապետ չընտրելով արձակելու է կառավարությունը, և հանրապետության նախագահի կողմից նշանակվում են ընտրություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը