19 09 2018

Նախագահը 8 օրենքի փոփոխություն է ստորագրել

Նախագահը 8 օրենքի փոփոխություն է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են Ազգային ժողովի ընդունած հետևյալ օրենքները.

- «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,

- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

- «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը,

- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ