18 07 2018

Կաթողիկոսը նշանակումներ է արել

Կաթողիկոսը նշանակումներ է արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Հայորդյաց Տների տեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Հարավային Ռուսաստանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը, ազատվելով Բուլղարիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Արարատյան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ