21 06 2023

ԱՄՆ-ից հյուրեր ենք ունենալու

ԱՄՆ-ից հյուրեր ենք ունենալու

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 22-23-ը Երևանում կհյուրընկալի ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին։ Նահանգապետի այցի նպատակը Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյա հոբելյանի նշանավորումն է և Կանզաս նահանգի ու Հայաստանի միջև կապերի հետագա ամրապնդումը։

Նահանգապետ Քելիին ուղեկցում է ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին, որը Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան։

Նահանգապետ Քելին և բրիգադային գեներալ Վեներդին կհանդիպեմ ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ պաշտպանության, ներքին գործերի, կրթության, էկոնոմիկայի նախարարների հետ։ Նրանք նաև կայցելեն 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, Ռազմական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան։

Կանզաս նահանգի և Հայաստանի Հանրապետության գործընկերության ծրագիրը սկիզբ է առել 2003թ․-ին  Հայաստանի, ԱՄՆ Կանզաս նահանգի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև փոխգործակցության համաձայնագրի ստորագրմամբ։ Ծրագրի շրջանակում Կանզասի Ազգային գվարդիան սերտորեն գործակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և այլ պետական կառույցների հետ՝ կյանքի  կոչելով համատեղ նախաձեռնություններ՝ զինվորական ուսուցում, արտակարգ իրավիճակների պատրաստություն, ինչպես նաև փոխանակումներ իրավապահ, բիզնեսի, բժշկական, հանրային առողջապահության, կրթության ոլորտներում։

Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ