27 10 2018

Էրդողանը միանգամից 39 նահանգապետ է փոխել

Էրդողանը միանգամից 39 նահանգապետ է փոխել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով երկրի 81 նահանգներից 39-ն այսուհետ կունենան նոր նահանգապետեր, այդ թվում՝ Ստամբուլը և Անկարան: Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ինչպես հաղորդվում է, ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվել է միանգամից 21 նահանգապետ, մնացածները վերանշանակվել են այլ նահանգներում:

Անկարայի նոր նահանգապետն է Ստամբուլի արդեն նախկին ղեկավար Վասիփ Շահինը, նրա փոխարեն Ստամբուլի նահանգապետարանը կղեկավարի Այնթապի նախկին նահանգապետ Ալի Յերլիքայան:

Փոխվել են նաև Մանիսայի, Հաթայի, Արդվինի, Բուրսայի, Էրզրումի, Մալաթիայի, Տրապիզոնի, Թեքիրդաղի, Յալովայի, Բինգյոլի և մի շարք այլ նահանգների ղեկավարները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ