25 12 2018

Մեքսիկայում նահանգապետի ուղղաթիռը կործանվել է

Մեքսիկայում նահանգապետի ուղղաթիռը կործանվել է

Մեքսիկայում Պուեբլա նահանգի նահանգապետ Մարթա Էրիկա Ալոնսոյին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը պարզվել է, հայտնում է Gazeta.ru-ն։

Ինչպես հաղորդվում է, Մեքսիկայի անվտանգության նախարարը նշել է, որ վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Նախարար Դուրասոն նշել է, որ տեխնիկական անսարքության բնույթն իրենց դեռ հայտնի չէ, ուղղաթիռն ուղևորվելիս է եղել մայրաքաղաք Մեխիկո և ընկել է օդ բարձրանալուց 10 րոպե անց: 

Ալոնսոյի հետ ուղղաթիռում եղել է նաև նրա ամուսինը, ով նախկինում զբաղեցրել է Պուեբլայի նահանգապետի պաշտոնը: Երկուսն էլ մահացել են։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ