ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սա ի՞նչ խայտառակություն է: Ո՞վ է իրավունք տվել ուսանողներին զրկել կրթություն ստանալու իրավունքից: Ո՞վ է իրավունք տվել խաղալ երիտասարդների ապագայի հետ: Երիտասարդներին ձեր ներքին ինտրիգների զոհ մի դարձրեք: Ուզում եմ հասական ու՞ր է «լիազոր մարմինը», ի՞նչ են պլանավորում անել այս խայտառակությանը վերջ տալու համար:
Մի քանի օր առաջ հանրայնացված Հայաստանի վերափոխման ռազմավարություն կոչվող գեղեցիկ մտադրությունների ժողովածուն կրթասիրությունը ներառել է ազգային արժեքների շարքում (ու շատ ճիշտ է արել): Այս բարդակն ինչքանո՞վ է նպաստում կրթասեր երիտասարդների կրթության գործընթացին: Լավ, տարրական հարգանք ունեցեք: Մարդիկ փող են տվել, որ սովորեն: Փողն առել եք, դասերն ինչու՞ չեք անում»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՊՏՀ կազմկոմիտեն հայտարարել էր ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը