Խայտառակ չափորոշիչներ էին այդ մասսան և՛ Հայոց պատմության ամբիոնը, և՛ Համաշխարհային պատմության ամբիոնը, և՛ Մանկավարժական համալսարանի հայոց պատմության և համաշխարհային պատմության ամբիոնները հանդես եկան հայտարարությամբ: Այսինքն՝ մասնագիտական բոլոր իրավասու կենտրոններից խիստ բացասական կարծիքներ եղան, անգամ, որ դրանք խմբագրելու չեն, պետք է մերժվեն և ստեղծվի նորը։ Այս մասին Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծեր թեմայով ասուլիսին ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը:
Արտակ Մովսիսյանը նշեց, որ իրենք բոլորն անշահախնդիր պատրաստակամ էին օգտակար լինել: Ըստ նրա՝ շատ կասկածելի էր, որ այդ չափորոշիչների գաղտնիությունը:
«Կասկածելի ուրիշ մի բան էլ կար. այս առարկաները «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» ունեն 20 դասագիրք և այդ 20 դասագրքի չափորոշիչների կազմակերպումը տրվում է ղեկավարելու մեկ անձնավորության: Մենք մտածում էինք՝ ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է, քանի որ մեր իշխանությունները, ցավոք սրտի, այդ սիրո հեղափոխությունն անելուց հետո այդ բաժանումն անընդհատ դնում են՝ հներ- նորեր ,սև-սպիտակ. մտածում էինք քանի որ ռեստարտական է դրա համար, նաև ասում էին՝ Արևիկ Անափիոսյանի մտերիմ ընկերուհին է: Մենք ասում էինք՝ կարևոր չէ, ով ուզում է լինի, թող լավ չափորոշիչ բերվի, որովհետև դրանց հիման վրա վաղը գրվելու է դասագիրք»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը