01 05 2023

Կոչ եմ անում իրենց հայ պատմաբան համարող պատմաբաններին չծախել խիղճն ու հոգին. պատմաբան

Կոչ եմ անում իրենց հայ պատմաբան համարող պատմաբաններին չծախել խիղճն ու հոգին. պատմաբան

Պատմաբան Արմեն Ասրյանը գրում է․

«Հրապարակված Հայոց պատմության առարկայական չափորոշիչների հիման վրա դասագիրք գրել նշանակում է հայ դպրոցականներին ներկայացնել թուրքահաճո, հայոց պատմության հին շրջանը մերժող, հայ ազգային-ազատագրական պայքարի էջերն արհամարհող կամ խիստ մակերեսային ու ձևական ներկայացնող, թուրքի ցեղասպան էությունը հայ երեխաներից թաքցնող Հայոց պատմություն առարկայի դպրոցական դասագիրք` հանուն մի քանի 100 հազար դրամ փողի:

Կոչ եմ անում իրենց Հայ պատմաբան համարող պատմաբաններին չծախել խիղճն ու հոգին և մասնակիցը չդառնալ Հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող միջազգային տեռորին, կյանք չտալ թուրքական ծրագրերին և չմոլորեցնել մեր երեխաներին, չթուլացնել աճող սերնդի զգոնությունը թուրքական հայասպան մեքենայի նկատմամբ, չթուլացնել նրա դիմադրական ոգին, նախադրյալներ չստեղծել թուրքական ցեղասպան ծրագրերի իրականացման համար:

Ներկայացված չափորոշիչների հիման վրա հնարավոր չէ գրել Հայոց պատմություն առարկայի իրապես ազգանպաստ դասագիրք:

Հ.գ. Ընթերցեք կամ վերընթերցեք Հայոց պատմություն առարկայի այսպես կոչված առարկայական չափորոշիչների վերաբերյալ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի, ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի և բազմաթիվ անհատ պատմաբանների կարծիքները, որոնք պարզապես թաղում են այդ չափորոշիչները, որպես ազգային-պետական սպառնալիք: Որոշ բավական հիմնավոր կարծիքների համաձայն այդ չափորոշիչների հիմքերը դրվել են թուրքիայում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ