24 07 2020

5000 տարվա պատմությունից 2500 տարին հանել, մի կողմ դնելը, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում․ Մովսիսյան



Առաջարկվող ծրագրում 6-րդ դասարանը դուրս է գալիս, 7-րդ դասարանից է սկսվում, 7-9-ում ժամաքանակն է ավելացված, որ դա կոմպենսացվի: Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի խնդիր չկա, բայց դասագիրքը սկսում է ներածությամբ, բաց է թողնված հայ ժողովրդի ծագումն ու նախնադարը, և միանգամից Ուրարտու։ Հայոց պատմությունը միանգամից սկսել Ուրարտուից ու բաց թողնել հայ ժողովրդի ծագումը, վաղնջական Հայաստանը, պետական կազմավորումներ, երբ որ մեր քաղաքակրթության ակունքներն այնտեղից են գալիս, ոչ մի արդարացում չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

«Հայոց պատմության մեջ առնվազն 2500 տարվա պատմություն է ջնջված, դարաշրջանները բաց թողնել արդարացված չէ։ Ունենք 5000 տարվա պատմություն, և այդ 5000-ից 2500 տարվա պատմությունը հանել դնել մի կողմ, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ