Վերջին շրջանում նաև շատ է խոսվում ցեղասպանության վտանգի մասին, քանի որ մենք գործ ունենք ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Եվ դա Թուրքիայի դեպքում բնական է, քանի որ մենք գիտենք թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պետք է հիշենք Բաքվի հայերի 1918 թվականի կոտորածը, 1988-ի Սումգայիթի կոտորածը: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը
«Կարծում եմ, որ մեր ԱԺ-ը պետք է ավելի հստակ իրավաքաղաքական գնահատական տա։ Մենք ընդունել ենք մի շարք բանաձևեր, որտեղ այդ կոտորածներն անվանել ենք պարզապես ջարդեր։ Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը, որ դրանց հստակ գնահատական տրվի։ 1988-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի գերագույն խորհուրդը օրենք է ընդունել՝ Հայոց ցեղասպանության դատապարտման, կարծում եմ, որ այս նույն համատեքստում կարելի է այդ օրենքում լրացում կատարել՝ նշելով, որ խաղաղ բնակչության դեմ արված քայլերը ոչ այլ ինչ են, քան այդ ցեղասպանության շարունակություն»,- ասաց պատմաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը