Վերջին շրջանում շատ է խոսվում սիմվոլների մասին: Թուրքիայում 100 տարի առաջ սեպտեմբերյան վերջին օրերին Քյասիմ Կարաբեքիրի գլխավորությամբ հարձակում իրականացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ, և ըստ էության այս օրերի համընկնումը պատահական չպետք է համարել: Մամուլի ասուլիսի ժամանակ զուգահեռներ անցկացնելով ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը
Հոկտեմբերի 10-ին ընդունված մարդասիրական հրադադարի հետ կապված էլ պատմաբանը նշեց. «Հիշենք, որ 2009թ հոկտեմբերի 10-ի Ցյուրիխյան տխրահռչակ արձանագրությունները ստորագրվեցին, ինչպես այն ժամանակ Թուրքիան կարգավորման գործընթացը տապալեց և վավերացումից հրաժարվեց, և փառք Աստծո այդ ծուղակից կարողացանք դուրս գալ, նույն ձևով էլ հիմա է ընդունվում համաձայնեցված հայտարարություն, և մի քանի րոպե էլ չի պահպանվում հրադադարը՝ Թուրքիայի կրտսեր եղբոր կողմից, և սկսվում են ռազմական գործողությունները: Պատմական այս փորձը ցույց է տալիս, որ մենք պետք է 100 տարվա հեռավորությունից ճիշտ պատմական դասեր քաղենք, գիտակցենք, որ գործ ունենք նույն ոխերիմ թշնամու հետ, տրամադրվենք, որ իրավիճակը 100 տարի անց հօգուտ հայ ժողովրդի է»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը