15 05 2019

9 ժամում հայտագրվել է 8462 առաջին դասարանցի․ ԿԳՆ

9 ժամում հայտագրվել է 8462 առաջին դասարանցի․ ԿԳՆ

Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին գործարկվել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը:

Ինչպես հայտնում են Կրթության և գիտության նախարարությունից, ժամը 18:00-ի տվյալներով առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13.000 երեխաներից գրանցվել է 8462-ը:

Նույն պահի դրությամբ համակարգում ընդգրկված 154 դպրոցից մինչև 20 ուսհաստատությունում է, որ լիցենզիայով սահմանված տեղերը լրացվել են: Միաժամանակ տեղեկացնում են, որ Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում առկա են թափուր տեղեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջին դասարանցիների համար Երևանի պետական հանրակրթական դպրոցներին հատկացրել է լիցենզիայով սահմանված շուրջ 15.000 տեղ, որը շուրջ 2000-ով գերազանցում է ակնկալվող աշակերտների թիվը: Հայտագրման ընթացքում տվյալների մուտքագրման հետ կապված տեխնիկական խնդիր ունեցել է հերթագրվողների առավելագույնը 1 տոկոսը:

Նշենք նաև, որ հայտագրման համակարգը գործում է շուրջօրյա, և ծնողները կարող են ցանկացած պահի կատարել առցանց հերթագրում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ