Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորերը շրջանառության մեջ են դրել աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց՝ նախագծով փորձում են խրախուսել և՛ աշխատանքը, և՛ կրթությունը։
«Եթե ուսանողներն ուսմանը զուգահեռ կարողանում են առաջադիմություն ցուցաբերել, ինչպես նաև աշխատում են, ապա կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ պետությունը խրախուսական միջոց կիրառի՝ ուսանողի եկամտահարկը տարեկան կտրվածքով վերադարձվի ուսման վարձի չափով»,- նշեց Գաբրիելյանը։
«Մենք մի կողմից խրախուսում ենք անհատի զարգացումը, մասնագիտական որակների բարձրացումը, միևնույն ժամանակ, պարտավորվում ենք որոշակի երաշխիքներ տրամադրել և օգնել»։ Ակամայից լուծվեց նաև մյուս խնդիրը՝ ուսանողներին օրինական աշխատաշուկա բերելը, ինչն էլ հետագայում նրանց հնարավորություն կտա սոցիալական երաշխիքներից օգտվելու»,- իր հերթին նշեցխմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը