06 05 2020

Ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է թիվ 112 ավագ դպրոցին

Ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է թիվ 112 ավագ դպրոցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երևանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երևանի թիվ 112 ավագ դպրոցը 2020 թվականի մայիսի 11-20-ը ներառյալ ընդունելու է դրսեկի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար քննությունների անցկացման համար:

Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենին ուղղված դիմումին (օրինակը տրամադրվում է դպրոցում) կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,
գ. առկայության դեպքում նաև Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ,

2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),
գ. առկայության դեպքում նաև Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ:
Թիվ 112 ավագ դպրոցի հասցեն՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Սեբաստիայի փողոց, 84 շենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ