14 07 2018

Ընդունելության քննությունների արդյունքները՝ թվերով

Ընդունելության քննությունների արդյունքները՝ թվերով

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը հուլիսի 14-ին՝ լրագրողների հետ զրույցում, ամփոփել է 2018թ-ին բուհերի ընդունելության միասնական քննությունների արդյունքները, նաև տեղեկացրել, որ առաջին անգամ անցկացվել է պայմանագրային-սպայական 3-ամյա զինծառայություն անցնել ցանկացողների համար ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով քննություններ:

Արմեն Փաշայանը նշել է, որ «Պատիվ ունեմ» ծրագրին դիմել է 269 հոգի, որից 51-ը եղել են ռազմաբժշկական ծառայության համար: «39 դիմորդ «Պատիվ ունեմ» ծրագրով անվճար են անցել: Դիմորդներից 18 հոգի չի հաղթահարել շեմը»,-նշել է նա:

Արմեն Փաշայանը, ամփոփելով 2018թ-ին բուհերի ընդունելության միասնական քննությունների արդյունքները, նշել է, որ այս տարի բուհերն ունեցել են ընդհանուր առմամբ 5087 դիմորդ: Առաջին փուլում 5087 դիմորդից ընդունման 7,5 բալի շեմը չի հաղթահարել 1 125 դիմորդ: 327 դիմորդ ստացել է բացարձակ 20 միավոր: Երկրորդ փուլում դիմել են 745 դիմորդ, կտրվողների թիվը կազմել է 357:  

Ընդհանուր առաջադիմության մասով Արմեն Փաշայանն ասել է, որ գրեթե նույնն էր, ինչ անցած տարի: «Միջին գնահատականը բոլոր առարկաների մասով պահպանվել է 12-14 միավոր»,-նշել է: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Կարո Նասիբյանն էլ ասաց, որ նախորդ տարի ունեցել են մոտ 10 000 դիմորդ, այս տարի ունեցել են կեսը՝ 5087 դիմորդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ