18 01 2022

Փաշինյանը առնվազն երեք անգամ շատ կոպիտ ձևով զրպարտել է Ռոբերտ Քոչարյանին․ փաստաբան



Սա երրորդ դեպքն է, երբ անձամբ ես համոզվում եմ, որ պարոն Փաշինյանը զրպարտել է իմ վստահորդին։ Ընդհանրապես ինքը ուրիշներին զրպարտելու առումով ակտիվ է, թե՝ ոչ, ես ասել չեմ կարող, բայց երեք անգամ առնվազն իմ վստահորդին շատ կոպիտ ձևով զրպարտել է։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նախնական դատական նիստից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Երկորդր նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Առաջին անգամը շանս տվեցինք պարոն  Փաշինյանին, քանի որ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հայտարարեց, որ ինքը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել, մենք որոշեցինք, որ սա քանի որ առաջին անգամն է կարող է դաս լինել, որոշեցիքն գործը չշարունակել՝ հույս ունենալով, որ այսուհետ նման տհաճ միջադեպեր չեն լինի, սակայն փորձը ցույց տվեց որ՝ ոչ»,-ասաց Ալումյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ