Ինձ համար զարմանալի է պարոն Անդրեասյանի կողմից հարուցված վարույթը, թեև փորձում եմ դեռևս նախարարի վերաբերյալ ձևավորված իմ կարծիքին մնալ, այնուամենայնիվ, եթե այսպես տևական ժամանակ շարունակվի իմ կարծիքը կփոխվի, քանի որ ես չեմ տեսնում օբյեկտիվություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սատավոր Մխիթար Պապոյանը, անդրադառնալով դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։
«Ինձ մոտ էլ է զարմանք՝ ինչո՞ւ են հատկապես Վազգեն Ռշտունու գործերը վեր հանել։ Քրեական վերաքննիչ դատարնում կա այդպիսի պրակտիկա, որը գործում է նաև այսօր, որ եթե դատավորները տևական ժամանակ բացակայում են աշխատավայրից, այն գործերը, որոնցով որ կան կալանավորված անձինք, այդ գործերը վերահանձնվում են, որովհետև դա ավելի արդարացի է, քան՝ հակառակը»,-ասաց դատավորը։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարը հարուցել է կարգապահական վարույթով։ Կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը