Ակնկալիքը մեկն է, որ դատարանը իրականացնի արդատություն, կայացնի բացառապես օրինական որոշում, այս դատավորի դեպքում դա խիստ իրատեսական է, մենք գործ ունենք արդար դատավորի հետ: Այս մասին դատական նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: «Այսօրվա դատական նիստին տեղի ունեցավ ապացույցների հետազոտություն և դուք ինքներդ համոզվեցիք, որ այդ ապացույցները որևէ հանցագործության հատկանիշներ չեն պարունակում»,-ասաց նա:
Ինչպես արդեն նշել էինք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի էր ունենում Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը, որին ներկա է նաև Վազգեն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը