Պետք է դատավորը ոչ միայն լինի անկախ, այլ նաև երևա այդպիսին։ Անաչառ դիօտորդը նայելով դատավարությունը , պետք է պատկերացում կազմի դատավորը անկախ էր, թե՝ ոչ։ Այս մասին դտական նիստի ընդմիջման ժամանակ Yerevan.Today-ին ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ պաշտպանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել Աննա Դանիբեկյանին։
Մեկ այլ քրեական վարույթով Կոչուբաևն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է Աննա Դանիբեկյանի բժշկական գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ քրեական գործին։
«Մեր կողմից շարունակվելու է ճնշումը այնքան ժամանակ, մինչև որ մենք կստանանք քրգործի նյութերը։ Լիահույս եմ, որ Աննա Դանիբեկյանը խոհեմություն կցուցաբերի և այս պահից սկսած եթե շարունակի դատավարությունը, կասկածի տակ է դնելու ամբողջ դատավարության օրինականությունը»,- ասաց Կոչուբաևը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը