Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․
Այսպիսի բան հնարավոր է միայն թավշյա իրականությունում:
Հայաստան դաշինքի նախընտրական պաստառները վնասելու փաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Նյութերի նախապտրաստության ընթացքում պարզել էինք, որ հանցանքը կատարողը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շտաբից է եղել, իսկ տարածքի փոխոստիկանապետը պարտակում է դեպքը: Հանցագործության մասին նոր հաղորդում էինք ներկայացրել գլխավոր դատախազին, որը մակագրվելով հասել էր պաստառի դրվագը քննող հետաքննիչին, ով մեկ որոշմամբ մերժել է հարուցումը 2 դրվագով էլ: Զավեշտն այն է, որ հաղորդումը քննարկել է Տարածքային ստորաբաժանման փոխոստիկանապետի ենթական:
Ես սա կկապեի պատահականությանը կամ անգրագիտությանը, եթե այն անձը, ում մասին ես խոսում եմ չօգտվեր քրեական հետապնդման իշխանական անձեռնմխելիությունից: Այդ պահին խնդիր է եղել ամեն գնով տապալել Հայաստան դաշինքի նախընտրական քարոզարշավը, որին լծվել էր իշխանական ողջ մեքենան:
Մնացածը հաջորդիվ, պատասխան քայլերը չեն ուշանա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը