Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուժի մեջ մտավ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամբ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:
Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու, ու մեղմ ասած տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։
Այս փոփոխությունը հակասում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ու ՄԻԵԿ-ին:
Ըստ այդմ ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ հիմնավորմամբ, որ հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնյաները ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում, ի տարբերություն հասարակ քաղաքացու։
Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Այն ըստ էության կրկին քրեականցվեց Գլխավոր դատախազության առաջարկությամբ:
Վաղվանից կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը