03 08 2021

Գլխավոր դատախազի տեղակալը ասում է՝ մեծ էնտուզիազմով կդատի նաև Նիկոլ Փաշինյանին



ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը խոստանում է նույն էնտուզիազմով դատել Նիկոլ Փաշինյանին, ինչպես որ դա անում է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի ժամանակ՝  որպես մեղադրող դատախազ: Ասում է՝ ինձ համար կապ չունի ամբաստանյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նն է, թե՞ Նիկոլ Փաշինյանը:

«Հարցը կոռեկտ չեմ  համարում,  բայց ասեմ՝ ինձ համար անուն –ազգանունները ոչինչ չեն փոխում: Ցանկացած գործով, որոնց ես մասնակցում եմ և ունեմ դատավարական համոզմունք, ես մասնակցում եմ նույն  կերպ՝ անկախ տվյալ անձի անուն –ազգանունից, այսինքն՝ անուն ազգանունները ոչինչ չեն փոխում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը ՝ դատական նիստից հետո՝ պատասխանելով Yerevan.Today-ի հարցին՝ եթե ամիսներ անց նույն ամբաստանյալի աթոռին հայտնվի Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք նույն  էնտուզիազմով կդատեիք Փաշինյանին, ինչպես որ ինքնադրսևորվում եք Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի ժամանակ:

Մանրամասն՝ տեսանյութում։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ