Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձավ իր պաշտոնանկության մասին լուրերին: Նա նշեց, որ իր հետ նման խոսակցություն չի եղել և Աննա Վարդապետյանը նրան չի առաջարկել ինքնակամ դիմում գրել և հեռանալ:
Yerevan.Today-ը Բաղդասարյանին նաև հիշեցրեց, որ դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է մի դատական գործով, որը դատախազը համարում էր հիմնավոր:
«Դատական ակտը դեռ չենք ստացել, կստանանք կնայենք հիմնավորումները, բայց ես կրկնում եմ, որ իմ փաստարկները եղել են իրավական»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը