ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
«Փաստինֆո»-ի տեղեկությամբ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Գևորգ Բաղդասարյանը հաստատել է՝ զերծ մնալով պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից։
Հիշեցնենք՝ Գևորգ Բաղդասարյանը մեկն է այն դատախազներից, ում կարիերան սրընթաց աճ ունեցավ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական գործը պաշտպանելու արդյունքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը