04 10 2022

Չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ Աննա Վարդապետյանին հասցեագրվող մեղադրանքի մասին. Գևորգ Բաղդասարյան



Կաշկանդված չե՞ք, որ Ձեզ վերադաս է նշանակվել մեկը, ով անցնում է հայտնի տեսանյութի քրգործով ու դեռ «չի մաքրվել» եռաստիճան դատարանով: Yerevan.Today-ի այս հարցին՝   Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ  Բաղդասարյանը խուսափեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ իր նոր վերադասին առնչվող հայտնի քրգործի վերաբերյալ  մեկնաբանություն արել է նախկինում, երբ նա դեռ վարչապետ Փաշինյանի օգնականն էր։

Խոսքը 168․am-ում հրապարակված սկանդալային տեսանյութի մասին է, որում երևում էր, թե ինչպես է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատիրոջ  կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդուն առնչվող  տասնյակ քրգործերին միջամտելություն արվում՝ դրանք իր էլեկտրոնային հասցեով Քննչական կոմիտեից ստանալու և խմագրելու միջոցով,  հայտնի տեսանյութում երևում էր նաև վարչապետի այդ ժամակվա օգնական, ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան իր կողմից  Ռուբեն Հայրապետյանի ու նրա որդու բանկային հաշիվների տվյալների արտահոսքի ենադրյալ կազմակերպումը։

ՀԻշեցնենք, նախկին  Գլխավոր դատախազ Արթուր Դաթյանի մոտեցումը, երբ նա կանխակալ վերաբերմունքով  կարծքի էր հայտնել վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի կողմից նախկինների քրգործերին միջամտելու  սկանդալային բացահայտումների վերաբերյալ՝ ասելով, որ Աննա Վարդապետյանն ընդամենը իրավական խորհրդատվություն է մատուցել իր քննիչ ընկերներին ուստի դրա մեջ ըստ նրա չկար հանցակազմ։  Դավթյանի այս դարակազմիկ հայտարարությունից հետո Գևորգ Բաղդասարյանն էլ իր հերթին արեց ոչ պակաս ուշագրավ հայտարարություն՝ անտեսելով այն հանգամանքը, որ դատարանում դեռևս քննվում է այս տեսանյութի պարունակության իրավական հիմքերը.  «Այդ հանգամանքը դարձել է քննարկման առարկա, գլխավոր դատախազի հայտարարությունը եղել է դրանից հետո նյութերի նախապատրաստման ընթացքում , երբ որ այդ հանգամանքը եղել է պարզված , ուստի գլխավոր դատախազը հավանաբար այդ փուլում անհրաժեշտ է համարել պատասխանել ձեր այդ հարցին և այն, ինչ անհրաժեշտ է համարել հրապարակել՝ հրապարակել է ճիշտ:

Այդ ինֆորմացիոն արտահոսքի վերաբերյալ հարցը ստացել է իրավական գնահատական և կարող է վիճարկվել օրենքով սահմանված կարգով»:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ