07 05 2021

Ավարտվեց «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական գործի նախաքննական փուլը



«Արձանագրենք, որ այս անգամ ևս այս գործով պատասխանող Արման Բաբաջանյանն ու ներկայացուցիչը չներկայացան դատական նիստին: Ներկայացրեցին միջնորդություն հետաձգելու, որը դատարանը բազմակողմանի, լրիվությամբ քննեց և որոշում կայացրեց գործի քննությունը նախապատրաստական նիստով շարունակել առանց պատասխանող կողմի:

Այս փուլում մնացել էր մեկ գործողություն կատարելու՝ ապացույցների վերաբերելիության հարցը քննարկել, որը և կատարվեց»,- «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խոսրով Հարությունյանի փաստաբան Կարինե Բաղդասարյանը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ