23 03 2021

Այս գործը վերջին երկու տարում դադարել է բացառապես լինել մեկ հոդվածի սահմանադրականությունը լուծելու հարց․ Թովմասյան



Որքան էլ մենք ասենք, որ սովարական մի գործ է, այն վերջին երկու տարում դադարել է բացառապես  լինել մեկ հոդվածի սահմանադրականությունը լուծելու հարց։ Եվ դրա շուրջ է ծավալված հասարակակական քաղաքական քննարկումները։ Կարծում եմ՝ ՍԴ-ին պարտավերցվում է, որպեսզի մնա իր բարձր դիրքում, որպեսզի որևէ կասկած չթողնի հանրության մոտ, որ ՍԴ-ն այս ամբոջղ ընթացքում անաչառ էր։ Եվ իր համար  զուտ իրավական վերլուծություններն ու փաստերն են։ Այս մասին ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Սահմանադրական դատարանը գրավոր քննում է է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը

«Հակառակ պարագայում կստեղծվի և կխորանա այն դիտարկումները, այն մոտեցումները, այն կարծիքները, որ ՍԴ-ի շուրջ վերջին երկու տարում ընթացող պրոցեսները ունեցել են բացառապես քաղաքական նպատակներ, սկսած սահամանդրական փոփոխություններից, ՍԴ տարբեր դատավորների հետապնդումներից, և սահամանադրական կազմի փոփոխությունը կրել է բացառապես մեկ նպատակ ՝ պայմանավորված այս գործով»,- ասաց Թովմասյանը։

Նա հորդորեց հոդվածի սահմանդրականության հարցը քննել բանավոր ընթցակարգով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ