05 03 2021

Մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 14 օր եղել է անազատության մեջ․ փաստաբան



ՀՀ-ում կատարվել է տոտալ անօրինակություն, մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 14 օր եղել է անազատության մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Ես սա որպես հաղթանակ չեմ դիտարկում, դիտարկում եմ որպես պայքարի սկիզբ, որովհետև հանցագործության հետ որևէ կապ չունեցող անձին իր բնական միջավայրից հանել են և լրիվ անօրինական կարգով պահել քրեակատարողական հիմնարկում», - ասաց Միհրան Պողոսյանը։

«Մենք այս գործով հաղթանակ կարձանագրենք միայն այն պարագայում, երբ տոտալ անօրինականությունների հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք՝ կլինի դատարանի նախագահ, պատվեր տվող, թե մեկ այլ անձ, լրիվ օրինական հիմքերով կհայտնվեն քրեակատարողական հիմնարկի ներսում և կխորհեն այն հանգամանքի մասին, թե ինչպես է ստացվում, որ անձին որևէ հանցագործության հետ առնչություն չունենալու պարագայում, ուղղակի հրահանգով ստիպում են, որ հայտնվի ՔԿՀ-ում», - ասաց Պողոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ