05 03 2021

Գոյություն չունի ակտ, որով Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցված լինեն. Արամ Օրբելյան



«Այս ակտն առ ոչինչ է, և այն չի կարող ունենալ որևէ հետևանք: Դրա հանկարծ հարկադիր կատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Ուզում եմ, բոլորն ուշադիր լինեն՝ ոստիկանություն, այլ քննչական մարմիններ, հարկադիր կատարման ծառայություն, ուժային կառույցներ, գոյություն չունի իրականության մեջ ակտ, որով Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցված լինեն և ընդունված լինի մարմնի կողմից, որ մենք քննարկենք՝ ճի՞շտ է, թե՞ սխալ: Հետևաբար ցանկացած հանձնարարություն, որով Օնիկ Գասպարյանին խոչընդոտեն, որպեսզի նա իր պարտականությունները կատարի, կհամարվի հանցագործություն»,- ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ