«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Նարեկ Մալյանը ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով (թուրք քրֆելու հոդված) Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար»,-գրել է Աթանեսյանը:
Հիշեցնենք, որավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ ներկայացնելով,, թե ինչպես են ոստիկանները Մալյանին բաժին տանում։
«Ոստիկանությունը չարաշահում է լիազորությունները, սա կոպտագույն խախտում է: Պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակում է կատարվում այս ամենը: Ոստիկանները դիմում են ուժի կիրառման»,-ասել էր նա:
Մելիքյանը նշել էր, որ բոլոր գործողություններն ապօրինի են: «Բռնի գործողությամբ, հիմքերը չներկայացնելով, առևանգում են Նարեկ Մալյանին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը