Նոյեմբերի 10-ից սկսած Հայրենիքի փրկության շարժման անդամների վրա տարբեր քրգործեր կան։ Այս օրերին էլ շարունակվում են, դրանով մեզ հետ չեն կարող պահել։ Այդ քրեական գործերը թող ծալեն, դնեն իրենց դարակներն ու սպասեն այն քրեական գործերին, որոնք հարուցվելու են իրենց նկատմամբ պետական դավաճանության հոդվածով։ Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ հարուցված քրեական գործին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ամբողջ ազգին պետք է ձերբակալեն, որ պահեն իրենց իշխանությունը, այլ տարբերակ չունեն, չի կարող հայ ժողվորդի ղեկավարը իր սեփական կոտորած, դավաճ լինի»,- ասաց Սաղաթելյանը։
Նա վստահություն հայտնեց, որ ձերբակալություններից հետո ժողովրդի քանակը կկրկնապատկվի։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը