21 04 2021

Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել. Վահե Հակոբյան․ News.am

Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել. Վահե Հակոբյան․ News.am

NEWS.am–ը գրում է․

«Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին, ինչպես նաև ինձ ու կնոջս մինչև երեկո Նիկոլ Փաշինյանի հրահանգով պատրաստվում են ձերբակալել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Ինֆորմացիա ունեմ, որ Սյունիքի խոշորացված համայնքների, մասնավորապես, Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին և ինձ ու կնոջս էդ հիստերիկը հրահանգավորել է, երևի հարբած ա եղել, որ մինչև այսօր երեկո ձերբակալեն։ Հիմա աննախադեպ մեծ ուժեր են ուղևորվում դեպի Սյունիք՝ ոչ միայն ոստիկանական, այլև ԱԱԾ, ավտոբուսների քանակն արդեն քսանն անցել է, ինչքան կարողացել են, տագնապով տանում են այնտեղ»,– ասաց նա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ