17 01 2021

Օտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են․ Գոհար Մելոյան

Օտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Օտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են

Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի՝ թուրքական, այնուհետեւ՝ հայկական ԱԱԾ-ի կողմից բացահայտվելուց հետո նաեւ հայկական գործակալ լինելու մասին տեղեկատվություն։

Վերոնշյալը շտապեց հերքել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Ակնհայտ է, որ որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։ Ավելին, չի էլ հերքի որևէ անձի իր գործակալ հանդիսանալու հանգամանքը, անգամ, եթե հրապարկվել են դա հավաստող ուղղակի, սեւը սպիտակի վրա գրված ապացույցները։

Հետևաբար՝ անիմաստ հերքումների վրա ժամանակ վատնելու փոխարեն, առաջարկում եմ հայրենի ԱԱԾ-ին, օրինակ՝ մեկնաբանել ՀՀ սահմանները ադրբեջանական GPS-ներով որոշելու հանգամանքը և պարզաբանել, թե արդյո՞ք այդ իրավիճակի նկատմամբ անտարբերությունն ու հանդուրժողականությունը, կամ, ընդհանրապես, դավադիր ուժերի շարունակական պաշտոնավարման հանդիսանում է իրավահպատակ վարքագիծ։ Առնչելի հղումները՝ մեկնաբանության դաշտում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ