Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը, բնականաբար ոստիկաններն ինչ փնտրում էին չգտան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, որ կառավարության շենքում վեր ընկած խմբակը, որը պատվերներ է իջեցնում ուժային կառույցների ղեկավարներին, վստահ էր, որ ոչինչ չկա գտնելու, բայց և այնպես` քաղաքական հետապնդման շրջանակներում կիրառում է բոլոր միջոցները:
Դավաճան Նիկոլին սպասարկող խմբակ` քաղաքական ճնշումների տեմպը պահեք, չթուլացնեք, մեկ է շատ կարճ ժամանակ անց, երբ կհայտնվեք ճաղերի ետևում` ես ձեզ պերեդաչի չեմ բերելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը