02 09 2020

«Իրավական ուղի» ՀԿ-ն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել 120 տուգանված քաղաքացու

«Իրավական ուղի» ՀԿ-ն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել 120 տուգանված քաղաքացու

Հունիսի 1-ին և հուլիսի 24-ին «Իրավական ուղին» հայտարարություններ էր տարածել՝ առանձին իրավիճակներում հարգելի պատճառներով դիմակ չդնելու հետեւանքով տուգանված քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Այժմ «Իրավական ուղի» ՀԿ-ն տեղեկացնում է, որ երկու հայտարարություններով իրենց դիմել է մոտ 120 քաղաքացի, որոնց տրամադրվել է անվճար իրավաբանական օգնություն (խորհրդատվություն, դիմում-բողոքների ու հայցադիմումների պատրաստում ու ներկայացում, դատական ներկայացուցչություն)։

«Հաշվի առնելով դիմողների մեծ հոսքը՝ «Իրավական ուղին» այս իրավապաշտպան գործունությանը ներգրավել է իրավաբան-կամավորների՝ Գայանե Միրզոյանին եւ Մհեր Սահակյանին։

Սեպտեմբերի 1-ի դրությամբ ստացված դիմումներով «Իրավական ուղին» դատական ներկայացուցչությություն է իրականացնում 55 գործով։ Դիմումների ընդունումը շարունակվում է։

Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով։

Մենք նաև կոչ է անում խստորեն պահպանել համավարակի հաղթահարմանն ուղղված բոլոր ողջամիտ պահանջներն ու սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ