Ինչպես արդեն նշել էինք, օգոստոսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի էրեբունու նստավայրում տեղի ունեցավ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների հայցի քննությունը՝ ընդդեմ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների: Դատական նիստի ավարտից հետո զոհված ազատամարտիկների իրավահաջորդների ներկայացուցիչ Ալքսանդր Կոչուբաևը նշեց, որ ներկայացվել էր պատասխանող կողմից հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, այսօր հերթական աշխատանքային նիստն էր, որոշվեց, թե այդ միջնորդության շրջանակում ով որ փաստական հանգամանքը պետք է ապացուցի:
«Հստակություն մտցնելու անհրաժեշտություն կա, քանի որ վստահորդներիս հետ այս հարցի վերաբերյալ միանշանակ չէր մեր դիրքորոշումը Մ. Խաչատրյանը և Ս. Խլղաթյանը անհրաժեշտ էին համարում դատական նիստը սովորական ընթացակարգով շարունակել և հիմնավորել, որ իրականում «Մարտի 1»-ին տեղի է ունեցել թալան և Կառավարության փոխհատուցումը թալանի փոխհատուցումն էր, և իմ դիրքորոշումն այս առթիվ համընկնում է»,- ասաց փաստաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը