ՎԵՏՕ հասարակական- քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին ոստիկանները բերման են ենթարկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:
Նախօրեին Նարեկ Մալյանը հայտնել էր, որ որոշել են ավտոերթ կազմակերպել դեպի Խոր Վիրապ:
Արդեն այսօր Նարեկ Մալյանը Facebook-ի իր էջում գրառումներ է արել հետեւյալ բովանդակությամբ.
«Խոր Վիրապի կողքի գյուղում` Լուսառատում մոտ 500 ոստիկան են կենտրոնացրել մեր «դուխով» իշխանությունները», «Արտաշատի բաժնում եմ: Աշխատանքիս վայրը գրում եմ Արարատի մարզի կոկորդիլոսաբուծարանի ավագ մասնագետ»:
Նախօրեին Նարեկլ Մալյանը անդրադառնալով ավտոերթին, նշել էր. «Որոշել ենք ակցիան սկսել հենց այն վայրից, որտեղից Գրիգոր Լուսավորիչը դուրս է բերել քրիստոնեությունը և տարածել երկրով մեկ։ Հայաստանում արգելված են ոչ թե ակցիաները, այլ հավաքները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը