25 06 2020

Ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավարին․ Tert.am

Ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավարին․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Բաղրամյան պողոտայում ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, ընդ որում` ապօրինի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով մեկնում էր դեպքի վայր։

«Ապօրինի կերպով ոստիկանները կանգնացրել են Էդգար Ղազարյանի մեքենան և ցանկանում են նրան բերման ենթարկել։ Այս ամենը պայմանավորված  նրանով, որ Բարգավաճ Հայաստանը սահմանադրական փոփոխությունները վիճարկող դիմում է մուտք արել ՍԴ, իսկ իշխանությունն անցել է գործողությունների»։

Փաստաբանի խոսքով՝ սա ճնշում է և ապօրինի գործողություն, որն իշխանությունը կատարում է ՍԴ աշխատակցի նկատմամբ։

Ավելի ուշ Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանին բերման չեն ենթարկել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ