Հարգելի դատարան անձի ազատության հետ կապված հարցի քննությունը գտնվում է հետևյալ հարթության մեջ՝ մի կողմից դատարանը քննարկում է հանրային շահը, որպեսզի անձը մի որոշ ժամանակ գտնվի անազատության մեջ, մյուս կողմից անձի ազատության իրավունքը: Այս մասին վերաքննիչ դատական նիստի ժամանակ իր ելույթում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ դատարանը պետք է որոշի, թե արդյոք հանրային շահը գերակշռում է անձի ազատության իրավունքին, թե ոչ, հետևաբար տուժող կողմի պահանջը այս առումով իրավական չէ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը