Վարչական իրավախախտման վերաբերյալ ունենք շուրջ 20 հազար և ավելի արձանագրություն: Սկզբնական փուլում մեր քաղաքացիներից շատերը բերման էին ենթարկվում ոստիկանական բաժիններ, արձանագրություններ էին կազմվում, բայց նորից չէին պահվում կոնոնները: Վարքագծի կանոն պետք է կազմվի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
Դիտարկմանը, թե դեպքեր կան, երբ հենց ոստիկանները դիմակներ չեն կրում, Սարգսյանն ասաց, թե ոստիկաններին չի արդարացնում, բայց 8 ժամ դիմակով արևի տակ ծառայում են, հնարավոր է՝ մի պահ իջեցնեն դիմակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը