Հերթական վիրահատությունն էր տեղի ունեցել դեռ մի քանի օր առաջ, և Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է հետվիրահատական շրջանում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:
«Կարծում եմ՝ այսօր պետք է ընգծել, որ ցավալիորեն իմ գործընկերներից Կարեն Մեժլումյանի կնոջ՝ սույն գործով պաշտպան ներգրավված Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Առողջություն եմ ցանկանում իրենց, և սա, իսկապես, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նաև հենց փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելով այս ժամանակահատվածում զերծ չեն մնում ռիսկերից: Կարծում եմ՝ նաև հենց այդպիսի ռիսկերի կանխարգելման համար էր, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դեռ 2020 թվականի մարտ ամսին հորդորել վերանայել խափանման միջոցների հարցը»,- նշեց փաստաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը